Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ դատախազություն
A A
Քաղաքականություն

Աղվան Հովսեփյանի եղբորը հրավիրել են դատախազություն

Նախկին գլխավոր դատախազի եղբորը՝ Ռուբեն Հովսեփյանին, հրավիրել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։

   «Ազդարար» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ նախկին պատգամավորին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։

    Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը իրավունք ունի ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:

Միաժամանակ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունից հայտնում են, որ անհրաժեշտ է ներկայանալ 2026 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 17:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-511-651 հեռախոսահամարին:

   Բացի Ռուբեն Հովսեփյանից, նույն օրը եւ նույն ժամին դատախազություն են հրավիրել նաեւ նույն հասցեում բնակվող Գառնիկ Հովսեփյանը եւ Անուշ Եսայանը: