«Ջերմուկ-2023»-ի առաջատար Սամուել Սևյանը պահպանեց իր դիրքը
Աջակցիր «Ա1+»-ինՋերմուկում ընթացող Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված «Ջերմուկ-2023» շախմատի միջազգային մրցաշարում այսօր կայացան 3-րդ տուրի պարտիաները:
Մրցումները հաղթանակներով մեկնարկած ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց հնդիկ գրոսմայստեր Նարայանանի հետ և առաջին կես միավորը կորցրեց: Սակայն, նա 2,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը, քանի որ նրան հետապնդող Ռոբերտ Հովհաննիսյանը պարտություն կրեց:
Այժմ 2-3-րդ տեղերը զբաղեցնում են ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոևը և Նարայանանը: Ռոբերտ Հովհաննիսյանը, Անդրեյ Եսիպենկոն, Հայկ Մարտիրոսյանը և Ամին Տաբատաբային 1,5-ական միավորով բաժանում են 4-7-րդ տեղերը:
Չորրորդ տուրը տեղի կունենա մայիսի 6-ին: Սամուել Սևյանը սևերով կհանդիպի իրանցի Տաբատաբայի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանի հաջորդ մրցակիցը Հայաստանի երրորդ ներկայացուցիչ Արթուր Դավթյանն է; Հայկ Մարտիրոսյանը, որն երեք ոչ-ոքի է խաղացել, կմրցի Նարայանանի հետ: