Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+boks
A A
Սպորտ

Հայաստանի բռնցքամարտիկները շարունակում են հաղթարշավը. աշխարհի առաջնություն

Ուզբեկստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանից հանդես եկան երկու հոգի:

Նախ 57 կգ քաշային Արթուր Բազեյանը 5:0 հաշվով վստահ հաղթեց Իրանի ներկայացուցիչ Պոուրյա Աբդուլմալեկիջերային։ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց առաջնությունը: Նա ժամանակից շուտ հաղթեց Դեմոկրատական Կոնգոյի բռնցքամարտիկ Մբանգի Մուկիենային՝ երկրորդ ռաունդում երեք անգամ նոկդաունի ենթարկելով վերջինիս: Մեր մարզիկները մտան քառորդ եզրափակիչ փուլ, ինչը նշանակում է, որ նրանց ընդամենը մեկ հաղթանակ է բաժանում բրոնզե մեդալից:

Վաղը Հայաստանից հանդես կգան ևս երկու հոգի: Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 1/8 եզրափակիչ փուլում կմրցի թուրք Կագան Կանլիի հետ: 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանն առաջին մարտը կանցկացնի: Նրա մրցակիցը Տայպեյի ներկայացուցիչ Յ. Լին է:

Աշխարհի առաջնության մրցանակային հիմնադրամը 5,2 միլիոն դոլար է: Աշխարհի չեմպիոնները կստանան 200 հազար դոլար պարգևավճար, փոխչեմպիոնները՝ 100 հազար, բրոնզե մեդալակիրները՝ 50 հազար: