Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika 19.04.
A A
Սպորտ

Հայաստանի մարմնամարզիկները կմեկնեն Եգիպտոս

Մարմնամարզության առանձին գործիքների Աշխարհի գավաթի 4-րդ փուլը տեղի է ունենալու Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, ապրիլի 25-30-ը:

Ինչպես նշում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի, մեր թիմն այդ մրցաշարին կմասնակցի հետևյան կազմով. Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Արթուր Ավետիսյան,

Գագիկ Խաչիկյան: Նրանց կպատրաստեն մարզիչներ Հայկ Նազարյանն ու Աշոտ Գասպարյանը: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ընդգրկված է մրցավարական կազմում:

Աշխարհի գավաթների խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում կայանալիք աշխարհի առաջնության համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի օլիմպիական խաղերի առաջին ուղեգրերը։