A
A
Երևանի Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում առաջինը Ռումինիան է
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում մեկնարկած Եվրոպայի ծանրամարտի առաջնության մրցումային առաջին օրը բոլորից հաջող հանդես եկան Ռումինիայի ներկայացուցիչները: Երկու քաշային կարգերում կայացած մրցաշարերում այդ երկրի մարզուհիները նվաճել են 3 ոսկե և 2 արծաթե մեդալ: Թուրքիայի հավաքականն ունի 3 ոսկե և 1 արծաթե մեդալ: Ընդհանուր առմամբ առաջին օրը մեդալ են նվաճել 6 երկրների ներկայացուցիչներ:
Այսօր պայքարը կսկսեն 55 կգ քաշային կանայք և 55 ու 61 կգ քաշային տղամարդիկ: Հայաստանից հանդես կգան Իզաբելլա Յայլյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը: