Ո՞ւմ են զեկուցում ԵՄ դիտորդները․ Մամիջանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Իրենց որդեգրած քաղաքականության համաձայն՝ նահանջ հավերժ, իմ մոտ տպավորություն է, որ գործող կառավաւիչները ՀՀ-ի համար մի սահման ունեն, կառավարական դաչաները ու վարչապետի կաբինետը, որովհետև միայն այդ են պաշտպանում։ Չի կարող ՀՀ-ում և Արցախում լինել անվտանգություն, եթե ադրբեջանցի մարդասպանը 2 օր շարունակ շրջում է ՀՀ-ի տարածքում»․ այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ Ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը անդրադառնալով հարցին, թե արդյոք սահմանապահների տեղակայմամբ հնարավոր են ռազմական գործողությունները կասեցվեն։
Հայկ Մամիջանյանի խոսքով ՀՀ ԱԳՆ-ն պետք է մի քանի հարցի պատասխան տա․ «Արդյոք ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ էր, որ ԵՄ դիտորդական առաքելությունը տեղեկատվություն է կիսում Ադրբեջանի հետ։ Երկրորդ ՀՀ ներկայացուցիչները տարբեր անգամներ նշել են, որ ԵՄ դիտորդական զեկույցները իրենք չեն ստանում։ Հարց, Ադրբեջանը ստանում է, իսկ իրենք չե՞ն ստանում»։
Մամիջանյանը կարծում է, որ Ադրբեջանըւ ԵՄ դիտորդական առաքելության մասին ստանում է ավելի շատ տեղեկատվություն, քան Հայաստանը։ Ինչ վերաբերվում է ռուսական խաղաղապահների գերծունեության թերացմանը, որ մինչև ապրիլի 1-ը նրանք պետք է այդտեղ տեղակայված լինեին, սակայն լքել են, Մամիջանյանը նշեց․ «Խաղաղապահների մանդատը վերաբերվում Լաչինի միջանցքի և Արցախի բնակչության անվտանգության պահպանմանը»։
Մանրամասները՝ տեսանյութում։