Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess world
A A
Սպորտ

Յան Նեպոմնյաշչին հաղթեց Դին Լիրենին․ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչում

Ռուսաստանցի գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին հաղթեց Դին Լիրենին շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտի 2-րդ պատիայում։ Սպիտակներով հանդես եկող չինացի շախմատիստն արդեն 29 քայլին կանգնեցրեց ժամացույցը և ընդունեց իր պարտությունը։

Երկու պարտիայից հետո հաշիվը 1,5:0,5 է՝ հօգուտ Յան Նեպոմնյաշչուն։ Երրորդ պարտիան կկայանա ապրիլի 11-ին։

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտն անցկացվում է Աստանայում։ Այն բաղկացած է 14 տուրից։ Մրցանակային հիմնադրամը կազմում է 2 մլն դոլար։