Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kanajk 10.04.
A A
Սպորտ

Հայաստանի կանանց Մ-19 հավաքականը պարտվեց Ֆարերյան կղզիներին

Ֆուտբոլի Հայաստանի կանանց Մ-19 հավաքականն ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնության երկրորդ փուլի B լիգայի B4 խմբի մրցաշարում այսօր մրցեց Ֆարերյան կղզիների թիմի հետ։

Ինչպես տեղեկացնում է Հայաստան ֆուտբոլի ֆեդերացիան, մեր ընտրանին զիջել է մրցակցին 0:2 հաշվով։

Այդպիսով, Հայաստանի կանանց Մ-19 հավաքականն երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց մրցաշարում և իր խմբում գրավեց վերջին՝ 3-րդ տեղը։