A
A
Հայաստանի ֆուտբոլի 17 տարեկանների հավաքականը մեկնել է Մալթա
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն այսօր մեկնել է Մալթա։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Մեր ընտրանին Մալթայում կմասնակցի ՈՒԵՖԱ-ի մինչև 16 տարեկանների Զարգացման գավաթ-2023 մրցաշարին։ Ապրիլի 13-ին Հայաստանի հավաքականը կխաղա Իսլանդիայի, ապրիլի 15-ին՝ Մալթայի, ապրիլի 18-ին՝ Էստոնիայի թիմի հետ։