
A
A
«Փյունիկը» վստահ հաղթեց ետնապահին. ֆուտբոլի Պրեմիեր Լիգա
Աջակցիր «Ա1+»-ինFastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի երկրորդ խաղում Երևանի «Փյունիկը» սեփական դաշտում վստահ հաղթեց ԲԿՄԱ-ին` 3:0: Հաշիվը 17-րդ րոպեին բացեց Արտակ Դաշյանը, իսկ հետո երկու գոլ խփեց Յուսուֆ Օտուբանջոն:
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 52 միավոր և ընդհուպ մոտեցավ 2-րդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային»: ԲԿՄԱ-ն երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց և վաստակած 17 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: