Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sport 1.04.
A A
Սպորտ

Գագիկ Մկրտչյանը` ծանրամարտի աշխարհի արծաթե մեդալակիր

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականը նվաճեց հերթական մեդալը:

Տղաների ծանր քաշային կարգում մեր մարզիկ Գագիկ Մկրտչյանը երկամարտի 313 կգ 139+174 արդյունքով գրավեց 2-րդ տեղը և արժանացավ արծաթե մեդալի: Պոկում վարժությունում նա նվաճեց բրոնզե, իսկ հրում վարժությունում` արծաթե մեդալ:

Աշխարհի չեմպիոն դարձավ վրացի Իրակլի Վեկուան, որը ցույց տվեց 320 կգ արդյունք: