Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+judo 31.03.
A A
Սպորտ

Ֆերդինանդ Կարապետյանը կմասնակցի Թուրքիայի ձյուդոյի «Մեծ սաղավարտին»

Ապրիլի 1-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում կմեկնարկի ձյուդոյի «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարը։

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը, մրցաշարին հայտավորված են 83 երկրների 600 մարզիկ: Հայաստանից տատամի կելնի միայն Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ քաշային կարգ):

Նշենք, որ այս տարվա հաջորդ խոշորագույն ստուգատեսը կլինի աշխարհի առաջնությունը, որը տեղի կունենա Դոհայում, մայիսի 7-14-ը: