
A
A
Երկու մասնակից մարմնամարզության աշխարհի առաջնության բազմամարտի եզրափակիչում
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության երիտասարդական աշխարհի առաջնությունում այսօր տեղի կունենան բազմամարտի մրցումները։ Մասնակցում են 15 երկրների 24 մարմնամարզիկ։ Հայաստանից հանդես կգան Էրիկ Բաղդասարյանը և Համլետ Մանուկյանը։
Նրանք պայքարը կսկսեն նժույգ թափերում, ապա կշարունակեն օղակների վրա, հենացատկում, զուգափայտի և պտտաձողի վրա։ Մերոնք մրցաշարը կավարտեն ազատ վարժություններով։