Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+gimnastika 29.03.
A A
Սպորտ

Հայաստանի երիտասարդ մարմնամարզիկները 4-րդն են աշխարհում

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնության թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 4-րդ տեղը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

Մեր մարզիկները հաջողությամբ հաղթահարել են տարբեր գործիքների որակավորման փուլը և մտել են եզրափակիչ: Բազմամարտում մեդալների համար պայքար կմղեն Էրիկ Բաղդասարյանն ու Համլետ Մանուկյանը, նժույգ թափերում՝ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը, օղակներում՝ Համլետ Մանուկյանն ու Էրիկ Բաղդասարյանը, զուգափայտում՝ Էրիկ Բաղդասարյանը: