A
A
Վալերիկ Մովսիսյանը 3-րդն է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ծանրորդ Վալերիկ Մովսիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությունում:
89 կգ քաշային կարգի մրցումներում մեր մարզիկը երկամարտում ցույց տվեց 306 կգ (140+166) արդյունք և գրավեց երրորդ տեղը: Նա բրոնզե մեդալ նվաճեց նաև պոկում վարժությունում:
Հիշեցնենք, Հայաստանի ներկայացուցիչներից Սերյոժա Բարսեղյանը դարձել է 67 կգ քաշային կարգի հաղթողը:
Տղաներից դեռևս հանդես չեն եկել Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ) և Գագիկ Մկրտչյանը (+102 կգ):
Աղջիկներից այսօր երեկոյան հանդես կգա Ալինա Սուքիասյանը (71 կգ): Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ) ելույթները կսկսեն ավելի ուշ: