Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ukraina 23.03.
A A
Սպորտ

Ուկրաինացի մարզիչը դատի է տվել Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիային

Ռուսական «Զենիթ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Անատոլի Տիմոշչուկը դատի է տվել Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիային։

Ուկրաինացի լրագրող Իգոր Բուրբասի տեղեկությամբ, Ուկրաինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հայց է ներկայացրել Լոզանի Մարզական արբիտրաժային դատարան՝ պահանջելով չեղարկել ՈՒՖՖ-ի կողմից իր դեմ կիրառված պատժամիջոցները։ Մասնավորապես՝ ֆեդերացիան մեկ տարի առաջ նրան զրկել է բոլոր տիտղոսներից, մարզչական արտոնագրից և ցմահ հանել է ազգային հավաքականի պաշտոնական ցուցակից այն բանի համար, որ նա շարունակել է համագործակցել ռուսական ակումբի հետ։

Հաշվի առնելով բոլոր դատավարական փուլերը, կողմերից յուրաքանչյուրը կծախսի մոտ 100 հազար եվրո։ Ավելի վաղ Տիմոշչուկը բողոքարկել էր ֆեդերացիայի որոշումն ուկրաինական դատարաններում, սակայն դրանք մերժվել էին բոլոր ատյանների կողմից։