Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Գյուղ, որտեղից չեն արտագաղթում (տեսանյութ)

Դեղձավան գյուղի միակ բուժքույր Լյուդմիլա Գալստյանն իր բուժառուներին ընդունում է անմխիթար պայմաններում․ գյուղի բուժհաստատությունը փայտաշեն տնակում է տեղակայված։ Այստեղ ծորակ կա, բայց ջուր՝ ոչ։ Ջերմություն էլ ապահովում են էլեկտրական վառարանով։ Բուժքրոջ խոսքով՝ գյուղացիները նման պայմաններում խուսափում են բուժկետ ներկայանալ։

Դեղձավանի վարչական ղեկավար Յուրա Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ մինչև տարեվերջ գյուղը նոր մանկապարտեզ է ունենալու, որի շենքին կից կլինի նաև բուժկենտրոն։ Շենքի կառուցման նախագծանախահաշվային փուլն ավարտված է։

Չնայած գյուղի բազում խնդիրներին՝ մարդիկ այստեղ կպած են իրենց հողին և չեն արտագաղթում։ Զուգահեռ նաև ներդրողներն են հետաքրքրված Տավուշի Դեղձավանով։

 

Մանրամասն՝ Անկյուն+3 ՀԸ տեսանյութում