
A
A
Հայաստան – Թուրքիա խաղը կսպասարկեն իսպանացի մրցավարները
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի 2024թ առաջնության ընտրական փուլի Հայաստան - Թուրքիա հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը։ Նրա օգնականներն են Ռաուլ Կաբաներո Մարտինեսը և Ինյիգո Պրիետո Լոպես դե Սերաինը, 4-րդ պաշտոնյան է Մարիո Մելերո Լոպեսը։
VAR-ի մրցավար է նշանակվել Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան, VAR-ի մրցավարի օգնական՝ Խոսե Լուիս Գոնսալես Գոնսալեսը:
Հիշեցնենք, որ Հայաստան - Թուրքիա հանդիպումը կկայանա մարտի 25-ին, «Հանրապետական» մարզադաշտում: