Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի կանանց հավաքականը դուրս մնաց բռնցքամարտի աշխարհի առաջնությունից

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականն ավարտեց ելույթները Նյու Դելիում ընթացող աշխարհի առաջնությունում:

Այսօր երեկոյան հերթափոխին իրար ետևից ռինգ մտան 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը և 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը: Առաջինը լարված պայքարում 2:3 հաշվով զիջեց ֆրանսուհի Վասիլա Լխադիրին: Էլիդա Քոչարյանը չկարողացավ լրջորեն դիմակայել չինուհի Յան Վենլուի և պարտվեց 0:5 հաշվով:

Հիշեցնենք, որ առավոտյան հերթափոխին պարտություն էր կրել նաև 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը: Այդպիսով, Հայաստանի հավաքականի բոլոր 6 անդամները չկարողացան հաղթահարել նախնական փուլի արգելքները և մնացին առանց մեդալ: