
A
A
Լևոն Արոնյանը կմրցի Ֆաբիանո Կարուանայի հետ. շախմատի Ամերիկայի գավաթ
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ-ում շարունակվում է շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկությունը:
Հայաստանի նախկին շախմատիստ Լևոն Արոնյանը, որը սփոփիչ մրցաշարի մեկնարկում հաղթել է ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանին, երկրորդ փուլում կհանդիպի Ֆաբիանո Կարուանայի հետ, որը պարտվել է հիմնական մրցաշարի կիսաեզրափակիչում: Այս զույգի հաղթողը կմտնի սփոփիչ մրցաշարի եզրափակիչ, որի հաղթողն արդեն գլխավոր եզրափակիչում կվիճարկի 1-ին տեղը:
Զուգահեռ ընթացող կանանց մրցաշարում ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստուհի Տաթև Աբրահամյանը սփոփիչ մրցաշարի առաջին փուլում հաղթել է Կատերինա Նեմցովային: Նրա հաջորդ մրցակիցը Նազի Պաիկիձեն է: