Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Նոր ավիափոխադրող «Հայկական ավիաուղիներ»-ը կատարեց իր մեկնարկային չվերթը

Հայկական շուկա է մուտք գործել նոր ավիափոխադրող՝«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը, որն այսօր՝ մարտի 11-ին, իր Airbus A321-200 օդանավով կատարեց մեկնարկային Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթը: 
 
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 5 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Շերեմետևո» միջազգային օդանավակայան:
 
Սույն թվականի մարտի 13-ից կմեկնարկեն նաև Երևան-Սոչի-Երևան (յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ), իսկ մարտի 19-ից՝ Երևան-Սամարա-Երևան (յուրաքանչյուր կիրակի) երթուղով չվերթերը:
 
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ www.armenianairlines.am կամ կապ հաստատելտեղական տուրիստական գործակալությունների հետ:
 
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անխափան թռիչքներ:
 
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ