A
A
Մարմնամարզիկները վիճարկեցին բոլոր մեդալները
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ավարտվեցին Հայաստանի մարմնամարզության մեծահասակների առաջնությունները։ Մրցումների վերջին օրը մասնակիցները հանդես եկան առանձին գործիքների վրա։
Տղամարդկանց մեջ առավել շատ ոսկե մեդալ նվաճեց Արթուր Դավթյանը, որը հաղթեց հենացատկում, պտտաձողի և զուգափայտի վրա։ Ազատ վարժությունում առաջին տեղը զբաղեցրեց Համլետ Մանուկյանը, նժույգթափերում՝ Գագիկ Խաչիկյանը, օղակների վրա՝ Վահագն Դավթյանը։
Կանանց առաջնությունում Հայաստանի չեմպիոնի կոչումն այսօր նվաճեցին Աննա Մանթաշյանը (ազատ վարժություններ, հավասարակշռության գերաններ), Մանե Պողոսյանը (հենացատկ), Նանե Միքայելյանը (տարբեր բարձրությունների զուգափայտ)։
Հիշեցնենք, որ տղամարդկանց բազմամարտում հաղթող էր ճանաչվել Արթուր Դավթյանը, իսկ կանանց բազմամարտում՝ Աստղիկ Կասպարովան։