Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ոստիկաններն ու փրկարարները համատեղ շուրջօրյա ծառայություն են իրականացնում ճանապարհներին (տեսանյութ)

Հաշվի առնելով ձյան առատ տեղումները՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ու փրկարար ծառայության աշխատակիցները ճանապարհներին իրականացնում են արտակարգ ռեժիմով շուրջօրյա ծառայություն։

Ոստիկաններն ու պարեկներն իրականացնում են տրանսպորտային միջոցների ուղեկցումներ, կարգավորում են երթևեկությունը, հաշվառում ճանապարհատրանսպորտային պատահարները:

Շուրջօրյա հերթապահություն իրականացնելով ինչպես միջպետական, այնպես էլ հանրապետական նշանակության ճանապարհներին՝ փրկարարները արգելափակումից դուրս են բերում տրանսպորտային միջոցներ ու քաղաքացիներին ցույց են տալիս անհրաժեշտ օգնություն։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։