
«Ինտերը» դեռ չի մաքրել տոնակատարության սեղանը. իտալական մամուլը թիմի պարտության մասին
Աջակցիր «Ա1+»-ին«Ինտերը»՝ -9: Նախորդ տարվա համեմատ ինը միավոր պակաս առաջնության առաջին կեսում, վատ պատմություն է: Նույնիսկ Սուպերգավաթի տոնակատարությանի սեղանը մաքրելու ժամանակ չկա, և «կապտասևերը» հայտնվում են տակտիկական խավարի մեջ, որը պարբերաբար կրկնվում է նրանց մոտ: Մտքերը, թերևս, դեռ Ռիադում են: Իսկ հեռացված Սկրինյարը հավանաբար մտքերով Փարիզում է:
Ցավալի պարտություն, բայց անշնորհակալ կլինենք, եթե չգովենք «Էմպոլիին», որն «ապտակում է» տանտերերին, մրցաշարային աղյուսակում շրջանցում է «Յուվենթուսին», իսկ «Միլանին» հնարավորություն է տալիս պոկվել «Ինտերից» (այսօր խաղալու է «Լացիոյի» հետ):
Ինչ վերաբերում է «համարձակ» Բալդանզիին, մի տղա, որի մասին դեռ շատ կլսենք, ապա 19-ամյա ֆուտբոլիստն մաքուր հարձակվողական ոճի կիսապաշտպան է, ինչը անհետացման եզրին գտնվող դիրք է ներկայում: Երկու րոպե խաղադաշտում լինելով, նա 1:0 հաշիվ ապահովեց և «խորտակեց կապտասևերի երկիրը», - այսպես է սկսում «Ինտեր» - «Էմպոլի» հանդիպման ռեպորտաժը La Gazzetta dello Sport-ի թերթը, որն ավարտվել է տանտերերի անակնկալ պարտությամբ՝ 0:1:
Հեղինակի կարծիքով, «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ոչ միշտ է ճիշտ կազմ որոշում, ինչը զայրացնում է անգամ թիմի երկրպագուներին: Միաժամանակ նա նշում է, որ «Ինտերն» ավելի շատ գավաթային թիմի է հիշեցնում, իսկ ահա առաջնությունում չի կարողանում լիարժեք կենտրոնանալ բոլոր խաղերում:
Նշենք, որ թերթը 5 բալով է գնահատել «Ինտերի» հայ ֆուտբոլիտ Հենրիխ Մխիթարյանի խաղը, որը փոխարինվել է 76-րդ րոպեին: «Նա շատ ռիսկային է խաղում, մի դրվագում քիչ էր մնում 11 մետրանոց վաստակել, երբ Կապուտոյի գլխի վրայից հեռացնում էր գնդակը: Նրա խաղում որակ չէր նկատվում, հաճախ խառնվում էր», - մեկնաբանել է թերթը:
Հիշեցնենք, որ «Ինտերը» 37 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը: Հաջորդ խաղը թիմը կանցկացնի հունվարի 28-ին, «Կրեմոնեզեի» դաշտում: