Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդմոն Մարուքյան
A A
Քաղաքականություն

Ալիևի հայտարարությունը պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր․ Մարուքյան

Լաչինի միջանցքի շրջափակման մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունը պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր՝ կարծում է ՀՀ հատուկ հանձնարարության դեսպան Էդմոն Մարուքյանը։ 

«Լաչինի միջանցքի շրջափակման մասին Ադրբեջանի նախագահ Ալիևի երեկվա հայտարարությունը պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր։ Նա ասել է, որ ճանապարհը բաց է նրանց համար, ովքեր չեն ցանկանում լինել Ադրբեջանի քաղաքացի, և նրանք կարող են հեռանալ ռուս խաղաղապահների մեքենաներով կամ ավտոբուսներով»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Մարուքյանը։