Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչ է նշանակվել
Աջակցիր «Ա1+»-ինԲոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ֆարուկ Հաջիբեգիչը: Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, այսօր նման որոշում է կայացրել ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն: 65-ամյա մասնագետի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր:
Հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, բուլղարացի Իվայլո Պետևը, թեև հրաժարական չի տվել, սակայն ստիպված է եղել լքել այդ պաշտոնը, քանի որ 2022թ դեկտեմբերի 31-ին ավարտվել է նրա պայմանագրի ժամկետը, իսկ ֆեդերացիան նորը չի առաջարկել:
Ֆարուկ Հաջիբեգիչը հայտնի է Ֆրանսիայի, Իսպանիայի, Թուրքիայի և Ալժիրի ակումբներում կատարած աշխատաններով: Նա նաև եղել է Բոսնիա և Հերցեգովինայի ու Չեռնոգորիայի հավաքականների գլխավոր մարզիչը։
Փորձառու մասնագետն իր առաջին հանդիպումն այդ պաշտոնում կանցկացնի մարտի 23-ին, երբ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը ԵՎՐՈ-2024-ի ընտրական փուլի շրջանակում կընդունի Իսլանդիայի ընտրանուն: