Քրիշտիանու Ռոնալդուն առաջին լուսանկարն է հրապարակել Քաթար-2022-ից հետո
Աջակցիր «Ա1+»-ինՊորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն իր Instagram-ում առաջին լուսանկարներն է հրապարակել 2022թ Քաթարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո։
37-ամյա ֆուտբոլիստն իր պատմության էջում հրապարակել է լուսանկարներ լողավազանից՝ ջրային պրոցեդուրաներ ընդունելիս։
Նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն այժմ ազատ խաղացողի կարգավիճակ ունի, քանի որ նոյեմբերին խզել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կնքած պայմանագիրը: Նա ցանկանում է հանդես գալ եվրոպական այնպիսի ակումբում, որն մասնակցում է չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում:
Քրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով բոլորից շատ հետաքրքված է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբը, որն առաջարկում է կնքել 7 տարվա պայմանագիր, որից երեքն որպես խաղացող, իսկ մնացածը՝ ակումբի ներկայացուցիչ: Առաջին երեք տարիների համար պորտուգալացի ֆուտբոլիստը կստանա մոտ 600 մլն եվրո աշխատավարձ:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը Քաթարի աշխարհի առաջնությունում անհաջող էր հանդես եկել և 1/4 եզրափակիչ փուլից դուրս մնացել Մարոկոյի հավաքականից: Դրանից հետո Քրիշտիանու Ռոնալդուն ընդհանրապես չի պատասխանել ոչ մի լրատվամիջոցների հարցերին, ինչպես նաև չի երևացել սոցցանցերում: