Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+inter 22.12.
A A
Սպորտ

«Ինտերը» հաղթեց «Ռեջինային»․ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց խաղին

Միլանի «Ինտերը» պատրաստվելով Իտալիայի առաջնության երկրորդ փուլին, այսօր անցկացրեց հերթական ընկերական խաղը: Միլանյան ակումբը հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց Բ սերիայում հանդես եկող «Ռեջինային»: Գոլերը հանդիպման վերջին 10 րոպեներին խփեցին Էդին Ջեկոն ու Ռոմելու Լուկակուն:

Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց «Ինտերի» մեկնարկային կազմում, սակայն խաղի 66-րդ րոպեին նա փոխարինվեց:

Հաջորդ հանդիպումը միլանյան ակումբը կանցկացնի դեկտեմբերի 29-ին: Այդ օրը «Ինտերը» ընկերական խաղում կմրցիԱ սերիայի առաջնությունում 15-րդ տեղը զբաղեցնող «Սասուոլոյի» հետ: