Բացել լրահոսը Փակել լրահոսը
Եվրախորհրդարան
A A
Քաղաքականություն

Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի չափով օգնություն տրամադրելու մասին համաձայնություն է ձեռք բերվել

Եվրամիության խորհուրդը համաձայնության է եկել 2023 թվականին Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի չափով օգնություն տրամադրելու մասին, ասվում է  Բրյուսելում հրապարակված կոմյունիկեում։

«Խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել օրենսդրական փաթեթի շուրջ, որը թույլ կտա ԵՄ-ին 2023 թվականի ընթացքում 18 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային: Առաջարկն ընդունվել է այսօր խորհրդի կողմից գրավոր և կներկայացվի Եվրախորհրդարանին հաջորդ շաբաթ հնարավոր ընդունման համար»,- ասված է խորհրդի հաղորդագրության մեջ։

Ազատություն