Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+brazilia (1)
A A
Սպորտ

Խորվաթիան 11մ հարվածներով հաղթեց Բրազիլիային և մտավ կիսաեզրափակիչ. Քաթար-2022

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ խաղում Խորվաթիայի հավաքականն անպասելի հաղթեց մրցաշարի ֆավորիտ Բրազիլիայի ընտրանուն:

Խաղի հիմնական ժամանակում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0, չնայած բրազիլացիների տարածքային և խաղային առավելությանը: Լրացուցիչ ժամանակի 105-րդ րոպեին բրազիլացի Նեյմարը բացեց խաղի հաշիվը, իսկ ահա 117-րդ րոպեին փոխարինման մտած խորվաթ հարձակվող Բրունո Պետկովիչը վերականգնեց հավասարությունը:

Հաղթողին որոշելու համար նշանակվեցին 11մ հարվածներ: Խորվաթիայի հավաքականն իրացրեց բոլոր 4 հարվածները, իսկ ահա բրազիլացիները երկու դեպքում վրիպեցին:

Այդպիսով, Խորվաթիայի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ մտավ կիսաեզրափակիչ փուլ, որտեղ կհանդիպի Նիդեռլանդներ – Արգենտինա զույգի հաղթողի հետ: