Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Ռուբեն Ռուբինյանը Անն Լույոյին ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

 Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Դեսպանի խնդրանքով ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող մի շարք հարցեր: