Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+ararat (1)
A A
Սպորտ

«Շիրակը» տարին ավարտեց հաղթանակով. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգա (տեսանյութ)

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում այսօր կայացած 17-րդ տուրի հետաձգված երկու հանդիպումները:

Նախ Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում հյուրընկալեց «Նոային»: Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:0: «Շիրակը» վաստակելով 21 միավոր, հավասարվեց 7-րդ տեղում ընթացող «Լեռնային Արցախին»: «Նոան» երկու անընդմեջ հաղթանակներից հետո կրեց հերթական պարտությունը և 12 միավորով տարին փակեց վերջին՝ 10-րդ հորիզոնականում:

Օրվա երկրորդ խաղում «Արարատը» ընդունեց ԲԿՄԱ-ին: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0: «Արարատն» անցկացրած 20 խաղերից հետո վաստակել է 22 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը: ԲԿՄԱ-ն իր անվանի դիմաց գրանցել է 13 միավոր և 2022թվականը ավարտում է 9-րդ հորիզոնականում:

Տուրի հետաձգված մյուս խաղերը կկայանան վաղը: