Բացել լրահոսը Փակել լրահոսը
իսպանիա
A A
Սպորտ

Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը կգլխավորի 61-ամյա Լուիս դե լա Ֆուենտեն

Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը կգլխավորի 61-ամյա մասնագետ Լուիս դե լա Ֆուենտեն։ Այդ մասին հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) պաշտոնական կայքը։

Լուիս դե լա Ֆուենտեն նախկինում մարզել է երկրի պատանեկան և երիտասարդական հավաքականները, հաղթել է Եվրոպայի Մ-19 (2015թ) և Մ-21 (2019թ) առաջնություններում, արծաթե մեդալ է նվաճել 2020թ Տոկիոյի Օլիմպիական խաղերում։ Ֆեդերացիան նրա հետ պայմանագիր կկնքվի դեկտեմբերի 12-ին։

Հիշեցնենք, որ մինչ այդ Իսպանիայի հավաքականը գլխավորում էր Լուիս Էնրիկեն, որի գլխավորությամբ թիմը մտել էր աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ, սակայն 1/8 եզրափակիչում այն պարտվել էր Մարոկոյի ազգային թիմին։