Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess 1.12.
A A
Սպորտ

Շանթ Սարգսյանը և Մարիամ Մկրտչյանը առաջատարների խմբում են

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող «Խաղը սկսված է» շախմատի միջազգային մրցաշարում հաջող են մեկնարկել Հայաստանի երկու ներկայացուցիչները:

Տղաների մրցումներում հանդես եկող Շանթ Սարգսյանը երեք տուրից հետո վաստակել է 2 միավոր և ևս երկու մասնակիցների հետ բաժանում է 1-3-րդ տեղերը: Հաջորդ տուրում նա կհանդիպի ադրբեջանցի Խազար Բաբազադայի հետ, որը նույնպես 2 միավոր ունի:

Զուգահեռ անցկացվող աղջիկների մրցաշարում հաջող է սկսել աշխարհի և Եվրոպայի Մ-18 տարեկանների չեմպիոն Մարիամ Մկրտչյանը: Նա 3 հնարավորից վաստակել է 2,5 միավոր և այժմ կիսում է 1-3-րդ տեղերը: Վաղը կայանալիք 4-րդ տուրում Մարիամ Մկրտչյանը սևերով կհանդիպի Վիկտորյա Լոսկուտովայի հետ, որը կես միավորով զբաղեցնում է վերջին՝ 10-րդ տեղը:

Նշենք, որ մրցաշարերին մասնակցում են մինչև 20 տարեկան 10-ական շախմատիստ և շախմատիստուհի: Մրցանակային հիմնադրամը 2,5 մլն ռուբլի է: Հաղթողները կստանան 500 հազարական ռուբլի: