Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0149637
A A
Սպորտ

Երևանում տեղադրվեց Ալբերտ Ազարյանի կիսանդրին

Երևանի Մոսկովյան 3 հասցեում գտնվող Ալբերտ Ազարյանի անվան ՕՀՄՄ  մարզադպրոցում այսօր բացվեց օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն և լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի կիսանդրին:

Բացման արարողությանը ներկա է եղել անձամբ Ալբերտ Ազարյանը, որն այս տարվա փետրվարի 11-ին նշել է ծնդյան 93-րդ ամյակը: Կիսանդրիի բացմանը մասնակցել են նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և այլոք:

Հիշեցնենք, որ Ալբերտ Ազարյանը հանդիսանում է ՀԱՕԿ-ի և Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ: