Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+urartu
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս ջախջախեց առաջատարին. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգա

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի վերջին խաղում միմյանց հետ հանդիպեցին երկու առաջատարները. աղյուսակը գլխավորող «Ուրարտուն» սեփական դաշտում ընդունեց «Արարատ-Արմենիային»:

Խաղն ավարտվեց հյուրերի խոշոր հաղթանակով՝ 3:0: Նրանց կազմում դուբլի հեղինակ դարձավ իվուարցի Վիլֆրիդ Էզան:

«Արարատ-Արմենիան» այս հաղթանակից հետո վաստակեց 38 միավոր և ընդհուպ մոտեցավ «Ուրարտուին», որն ունի 41 միավոր:

Հաջորդ, 20-րդ տուրում, «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում կհյուրընկալի «Փյունիկին», իսկ «Ուրարտուն» կհանդիպի «Շիրակի» հետ՝ վերջինիս հարկի տակ: