Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+pyunik
A A
Սպորտ

«Փյունիկը» հաղթեց «Արարատին» և մոտեցավ առաջատար եռյակին. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգա

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի խաղում Երևանի «Փյունիկը» սեփական դաշտում ընդունեց «Արարատին» և հաղթեց 2:0 հաշվով: Գոլերը խփեցին Լուկա Յուրիչիչը և Հովհնես Հարությունյանը:

«Փյունիկն» այս հաղթանակից հետո վաստակեց 33 միավոր և ընդհուպ մոտեցավ 3-րդ տեղում գտնվող «Ալաշկերտին»: «Արարատը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց և վաստակած 18 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը:

Հաջորդ տուրում «Փյունիկը» կհյուրընկալվի «Արարատ-Արմենիային», իսկ «Արարատը»՝ «Ալաշկերտին»: