Էլմիրա Կարապետյանը՝ Լեհաստանի հրաձգության բաց առաջնության հաղթող
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հրաձիգները երեք մեդալ են նվաճել Լեհաստանի հրաձգության բաց առաջնությունում: Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության կայքը:
Էլմիրա Կարապետյանн ատրճանակ մրցաձևի 10 մ վարժությունում վաստակելով 578 միավոր, գրավել է առաջին տեղը և արժանացել ոսկե մեդալի:
Նույն մրցաձևի տղամարդկանց պայքարում Բենիկ Խլղաթյանը 580 միավորով զբաղեցրել է մրցանակային 2-րդ հորիզոնականը և նվաճել արծաթե մեդալ:
Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը մասնակցել են նաև խառը զույգերի մրցումներին: Միավորների 290+284 հանրագումարով նրանք գրավել են 2-րդ տեղը:
Հրացան ձևում Հայաստանի մարզիկ Հրաչյա Բաբայանը հաջող մեկնարկ է գրանցել և երրորդ տեղով դուրս է եկել եզրափակիչ, սակայն այստեղ նա տեղ ճի գրավել առաջատար եռյակում:
Նշենք, որ Լեհաստանի հրաձգության բաց առաջնությանը մասնակցել են 8 երկրների 86 մարզիկ-մարզուհի: