Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+van 28.11.
A A
Սպորտ

«Վանը» 10 ֆուտբոլիստով հաղթեց «Լեռնային Արցախին». ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգա

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում այսօր մեկնարկեց 19-րդ տուրը:

Մեկնարկային խաղում «Լեռնային Արցախը» Վայքում ընդունեց Չարենցավանի «Վանին»: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:0, չնայած առաջին խաղակեսից հետո նրանք մնացին 10 ֆուտբոլիստով (45+1 րոպեին մրցավարը դաշտից հեռացրեց չարենցավանցի խաղացողին): Խաղի հաշիվը 13-րոպեին բացեց Վասպուրակ Մինասյանը, իսկ 90+7-րդ րոպեին այն կրկնապատկեց Էդգար Մովսեսյանը:

Այս հաղթանակից հետո «Վանը» վաստակեց 27 միավոր և ամրապնդվեց 5-րդ հորիզոնականում: «Լեռնային Արցախը» 21 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը:

Տուրի մյուս խաղերը տեղի կունենան նոյեմբերի 29-ին և 30-ին