Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Զենիթի» և «Սպարտակի» ֆուտբոլիստները խաղից հետո ծեծել են միմյանց (տեսանյութ)

Ռուսաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության «Զենիթ» - «Սպարտակ» խաղին տեղի է ունեցել մասսայական ծեծկռտուք թիմերի խաղացողների միչև:

Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, հանդիպման ավարտից անմիջապես հետո, երբ թիմերը պատրաստվելիս են եղել 11մ հարվածաշարին, վիճաբանություն է սկսվել զենիթցի Վիլմար Բարիոսի ու սպարտակցի Կվինսի Պրոմեսի միջև: Այնուհետև սկսվել է մասսայական ծեծկռտուք երկու թիմերի ֆուտբոլիստների միջև:

Ֆուտբոլիստներին բաժանելուց հետո հանդիպման գլխավոր մրցավարը VAR համակարգով ուսումնասիրել է այդ դրվագը և կարմիր քարտ ցույց տվել 6 հոգու: Դրանից հետո նշանակվել է 11մ հավածաշարը, քանի որ խաղի հիմնական ժամանակն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով: Ի վերջո հաղթել է «Զենիթը»՝ 4:2: