Դա որևէ ձևով չի ազդում իմ նվիրվածության, դուխի վրա, մի՛ մտածեք․ Դավիթ Բաբայան
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի՝ արդեն պաշտոնից ազատված նախարար Դավիթ Բաբայանն իր պաշտոնավարման ավարտի մասով հայտարարություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով․
«Կառավարության փոփոխությունները օբյեկտիվ բնույթ են կրում։ Ի վերջո մարդը հո ամբողջ կյանքում մի տեղ պաշտոնի չի լինելու։ Դրա համար պետք է հանգիստ վերաբերել այդ ամենին, հատկապես հանգիստ պետք է վերաբերեն կայացած և պետական գործիչները։
Ես շարունակում եմ իմ աշխատանքը, դա որևէ ձևով չի ազդում ԱԳՆ աշխատանքի վրա, իմ նվիրվածության, դուխի վրա՝ մի մտածեք։ Ցանկացած փոփոխություն պետք է արդյունավետությունը բարձրացնի։ Ես միշտ ասել եմ դրա մասին, երբեք որևէ մեկի մեջքի հետևից չեմ խոսել։
Այո՝ փոփոխություններ են պետք, բայց դա պետք է արվի այնպես, որ հիմնական շեշտը դրվի պրոֆեսիոնալների ու հայրենասերի վրա։ Այս պահին մեր առջեւ միայն մեկ խնդիր կա՝ փրկել Արցախը»: