Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+holandia
A A
Սպորտ

Նիդեռլանդները հաղթանակ է կորզում խաղավերջում. Կատար-2022

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1-ին տուրի երրորդ խաղում Նիդեռլանդները հանդիպեցին Աֆրիկայի չեմպիոն Սենեգալի հետ:

Խաղն անցավ անչափ լարված պայքարում: Հիմնական իրադարձությունները տեղի ունեցան երկրորդ կեսում: Նախ սենեգալցիները երկու անգամ վտանգավոր հարվածներ կատարեցին, սակայն երկու դեպքում էլ նիդեռլանդցիների դարպասապահը ետ մղեց դրանք: Իսկ ահա խաղի վերջում աֆրիկացիների դարպասապահը երկու սխալ թույլ տվեց, որից անմիջապես օգտվեցին եվրոպացի ֆուտբոլիստները:

Նիդեռլանդների հավաքականը 2:0 հաշվով հաղթանակ տարավ և Էկվադորի ընտրանու հետ սկսեց գլխավորել A խումբը, որը երեկ նույն պարտության էր մատնել Կատարի ընտրանուն՝ 2:0: