Կատար-2022, մրցումային 2-րդ օր. Եվրոպան ընդդեմ մյուս աշխարհամասերի
Աջակցիր «Ա1+»-ինԿատարում մեկնարկած Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցումային 2-րդ օրը նախատեսված է երեք հանդիպում:
Անգլիա – Իրան
Խաղի սկիզբը՝ 17:00
Անգլիայի ընտրանին միշտ էլ դասվում է աշխարհի առաջնության ֆավորիտների թվին: Սակայն, անգլիացիներն արդեն մեկ տարի է, ինչ չեն կարողանում հաղթել պաշտոնական խաղերում: 2021թ նոյեմբերի 15-ին Սան Մարինոյին 10:0 հաշվով ջախջախելուց հետո նրանք այլև հաղթանակ չեն տոնել Ազգերի լիգայի ընտրական վեց խաղերում:
Իրանի հավաքականն այժմ գլխավորում է անգլիական ֆուտբոլին լավ ծանոթ Կառլուշ Կեյրուշը: Պորտուգալացի մասնագետը ժամանակին եղել է «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի օգնականը: Իրանի հավաքականը վստահ է անցկացրել աշխարհի առաջնության ընտրական փուլը և իր խմբում գրավել է 1-ին տեղը՝ առաջ անցնելով Հարավային Կորեայից: Իսկ ահա ընկերական խաղերում իրանցի ֆուտբոլիստներն առայժմ անկայուն են հանդես գալիս: Իրանի հավաքականն ամենատարեց թիմն է Կատար-2022-ում՝ միջինը 29 տարեկան:
Սենեգալ – Նիդեռլանդներ
Խաղի սկիզբը՝ 20:00
Սենեգալի հավաքականն այժմ Աֆրիկայի ուժեղագույն հավաքականն է, քանի որ հանդիսանում մարյցամաքի գորոծղ չեմպիոնը: Թիմն ամբողջովին համալրված է եվրոպական թիմերում հանդես եկող բարձրակարգ խաղացողներով: Գլխավոր մարզիչ Ալիու Սիսեն բավական մեծ փորձ ունի, քանի որ հավաքականը գլխավորում է 2015 թվականից: Միակ խնդիրն այն է, որ աշխարհի առաջնությունից առաջ վնասվածք է ստացել և շարքից դուրս է եկել թիմի առաջատար խաղացող Սադիո Մանեն:
Նիդեռլանդների հավաքականը բավական հաջող տարի է անցկացնում: 2022 թվականին 8 խաղում այն տարել է 6 հաղթանակ, իսկ երկուսն ավարտել է ոչ-ոքի: Նիդեռլանդցիները վերջին անգամ չեն կարողացել գոլ խփել 2021թ հունիս 27-ին, երբ Եվրոպայի առաջնության խաղում 0:2 հաշվով պարտվել են Չեխիային: Դրանից հետո փորձառու Լուի Վան Գալի սաները պարտադիր գրավել են մրցակիցների դարպասը:
ԱՄՆ – Ուելս
Խաղի սկիզբը՝ 23:00
ԱՄՆ-ի հավաքականը մեկանգամյա ընդմիջումից հետո կրկին վերադարձել է աշխարհի առաջնություն: Թիմն այնքան էլ վստահ չի անցկացրել ընտրական փուլը, հետ մնալով անգամ ոչ ֆուտբոլային Կանադայից: Սակայն, ամերիկացի ֆուտբոլասերները հույս ունեն, որ Կատարում իրենց սիրելիներն ավելի լավ արդյունքներ կգրանցեն և արդեն առաջ կանցնեն կանադացիներից:
Ուելսի հավաքականը աշխարհի առաջնություն է վերադարձել 64 տարի հետո: 1958 թվականին ուելսցիներն անգամ հաղթահարել են խմբային փուլը, սակայն քառորդ եզրափակիչում 0:1 հաշվով պարտվել էին ապագա աշխարհի չեմպիոն Բրազիլիային: Թիմի առաջատար Գարեթ Բեյլը և նրա խաղընկերները ցանկանում են կրկնել իրենց հայրենակիցների արդյունքը և հասնել մինչև քառորդ եզրափակիչ: Նման փորձ նրանք արդեն ունեն, սակայն ի տարբերություն 1958-ի, Եվրոպայի 2020 թվականի քառորդ եզրափակիչում ուելսցիները պարզապես ջախջախվել են դանիացիների կողմից՝ 0:4:
Հավելենք, որ բուքմեյքերներն այսօրվա խաղերում հավատում են Անգլիայի, Նիդեռլանդների և ԱՄՆ-ի հավաքականների հաղթանակներին: