Կատարը դարձավ ֆուտբոլի աշխարհի առաջնության ամենաանհաջողակ տանտերը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿատարում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության մեկնարկային խաղում տանտերերի հավաքականը 0:2 հաշվով պարտվեց Էկվադորի ազգային թիմին։
Խաղի 5-րդ րոպեին էկվադորցի Էներ Վալենսիան գրավեց դարպասը, սակայն մրցավարները չեղարկեցին այն: Սակայն, 16-րդ րոպեին նա արդեն վստահ իրացրեց 11մ հարվածը և դարձավ առաջնության անդրանիկ գոլի հեղինակը: 31-րդ րոպեին նույն Վալենսիան գլխի հարվածով կրկնապատկեց հաշիվը:
Ինչ վերաբերում է կատարցի ֆուտբոլիստներին, ապա նրանք երկու սպառնալից պահ ունեցան, սակայն երկու դեպքում էլ վրիպեցին:
Այդպիսով, Կատարը ֆուտբոլի աշխարհի առաջնության 92-ամյա պատմության մեջ դարձավ առաջին հյուրընկալող երկիրը, որը պարտությունով մեկնարկեց այն։ Մինչ այդ աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկրները մեկնարկում տարել էին 16 հաղթանակ և 6 խաղ ավարտել ոչ-ոքի։