A
A
Պելեն անվանել է Քաթար-2022-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության իր ֆավորիտին
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի արքա Պելեն կարծում է, որ 2022 թվականի աշխարհի առաջնությունում կհաղթի Բրազիլիան:
«Ես անհամբեր սպասում եմ, թե մեր թիմը երբ է դուրս գալու խաղադաշտ: Ինձ կարող եք ինքնավստահ անվանել, բայց ես զգում եմ, որ մենք նորից կտեսնենք Բրազիլիայի հաղթանակը», - իր սոցէջում գրել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի աշխարհի առաջնությունը մեկնարկելու նոյեմբերի 20-ին, Քաթարում։ Բրազիլիայի հավակաքանը խմբային փուլում կխաղա Սերբիայի, Շվեյցարիայի և Կամերունի հետ։