A
A
«Արարատ-Արմենիան» և «Փյունիկը» ոչ-ոքի խաղացին. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա
Աջակցիր «Ա1+»-ինFastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում այսօր կայացավ 2-րդ տուրից հետաձգված «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» խաղը:
Հանդիպման հիմնական և մրցավարի ավելացված ժամանակում կողմերից ոչ մեկին չհաջողվեց գրավել դարպասը: Արդյունքում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0:
«Արարատ-Արմենիան» անցկացրած 15 խաղում վաստակել է 32 միավոր և այժմ զբաղեցնում է 3-րդ տեղը: «Փյունիկը», որն անցկացրել է 14 հանդիպում, 26 միավորով գտնվում է 4-րդ հորիզոնականում:
Հաջորդ խաղը «Արարատ-Արմենիան» կանցկացնի նոյեմբերի 13-ին, «Նոայի» հետ: «Փյունիկը» առաջիկա խաղում կմրցի ԲԿՄԱ-ի հետ: Այդ հանդիպումը նույնպես կկայանա նոյեմբերի 13-ին