A
A
Առաջատարներին չհաջողվեց գոլ խփել․ ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա
Աջակցիր «Ա1+»-ինFastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի խաղում այսօր «Ալաշկերտը» սեփական դաշտում հյուրընկալեց «Ուրարտուին»։ Առաջնության երկու առաջատարների մրցավեճում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0։0։
Այս խաղից հետո «Ուրարտուն» վաստակել է 38 միավորը և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Նրան հաջորդող «Ալաշկերտն» ունի 34 միավոր։
Հաջորդ տուրում «Ուրարտուն» կհյուրընկալվի «Փյունիկին», իսկ «Ալաշկերտը»՝ Չարենցավանի «Վանին»։