ՀՖՖ-ն «Լեռնային Արցախի» պաշտոնյային որակազրկել է մինչև մայիսի 31-ը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում այսօր կայացել է ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը։ Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի կայքը, նիստում քննարկվել է ընդամենը երկու հարց:
Դրանցից առաջինը վերաբերել է հոկտեմբերի 29-ին Պրեմիեր լիգայում կայացած «Լեռնային Արցախ» – «Ուրարտու» խաղին։ Կոմիտեի որոշմամբ «Լեռնային Արցախ» թիմի պաշտոնյա Արմո Ադամյանն որակազրկվել է մինչև 2023 թվականի մայիսի 31-ը, իսկ «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ն տուգանվել 500․000 դրամի չափով։ Ակումբը կարգապահական խախտումներ թույլ տալու համար տուգանվել է նաև 150 հազար դրամով։
«Ուրարտու» թիմի ֆուտբոլիստ Կարեն Մելքոնյանը հեռացվելու համար որակազրկել է 2 խաղով, իսկ համանուն ակումբը տուգանվել 100․000 դրամով։ Կարգապահական խախտման համար «ՖԱ Ուրարտու» ՄՀԿ-ն կվճարի ևս 200․000 դրամ տուգանք:
Նշենք, որ «Լեռնային Արցախ» – «Ուրարտու» հանդիպումն ավարտվել էր հյուրերի հաղթանակով՝ 2։1։
Նիստի երկրորդ հարցը նվիրված է եղել Հայաստանի պատանեկան առաջնության «Չարենցավան-05» - «Նոա-05» հանդիպմանը։