A
A
Հայաստանի ըմբիշները 2 ոսկե մեդալ են նվաճել Տալլինում
Աջակցիր «Ա1+»-ինԷստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող Կրիստիան Պալուսալուի անվան ըմբշամարտի հուշամրցաշարում Հայաստանից հանդես եկած հունահռոմեական ոճի 4 երիտասարդ ըմբիշները նվաճել են նույնքան մեդալ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, 55 կգ քաշային Արայիկ Թոփալյանը և 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը հաղթել են եզրափակիչում և նվաճել են ոսկե մեդալների։
77 կգ Լևոն Խաչատրյանը և 82 կգ քաշային Սամվել Խաչատրյանը դարձել են փոխչեմպիոն և արժանացել արծաթե պարգևների։