A
A
Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոցում վերանորոգվել է բռնցքամարտի մարզադահլիճը
Աջակցիր «Ա1+»-ինՍպիտակում հիմնանորոգվել է մանկապատանեկան մարզադպրոցի բռնցքամարտի մարզադահլիճը։ Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Հիմնովին վերանորոգված մարզադահլիճը հագեցվել է անհրաժեշտ մարզագույքով, տեղադրվել է պրոֆեսիոնալ ռինգ, որտեղ իրենց մարզումներն առավել արդյունավետ անցկացնելու հնարավորություն կունենան բազմաթիվ պատանիներ:
Ինչպես տեղեկացրել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, պետությունից բացի հիմնանորոգման համա ներդրումներ է կատարել նաև անվանի բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանն ու նրա ընկերները։
Մարզադահլաճի վերաբացմանը մասնակցել է հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։